Երևանում 46-ամյա կնոջը թալանել են ու սեռական բռնության ենթարկել

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ գողության և բռնաբարության դեպք է  տեղի ունեցել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։

Հրազդան քաղաքի 28-ամյա բնակիչը դանակը դրել է Երեւանի 46-ամյա բնակչուհու պարանոցին և պահանջել իրեն տրամադրել բջջային հեռախոսները, ոսկյա մատանին, որից հետո դանակը կնոջ մեջքին պահելով բռնաբարել է ու դիմել փախուստի։

 

Auroranews-ը լուրի իսկությունը ստուգելու համար կապ է հաստատել Ոստիկանության հետ, որտեղից մեզ հետ զրույցում նշեցին, որ նման դեպք  գրանցվել է երեկ.

 

«Նման դեպք եղել է, իսկ կատարողին հայտնաբերել ենք և ներկայացրել Քննչական Կոմիտե»,- հայտնեցին Ոստիկանությունից: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ