Տեղումներ չեն լինի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ:

Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Երևանում հոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 18-20, երեկոյան՝ 10-12 աստիճան։

 

Քաղաքականություն

Պատահարներ