ՀՀ որ տարածաշրջաններում է ձյուն տեղում

Հունվարի 12-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Քաղաքականություն