Հայաստանում փակ ճանապարհներ կան

Առատ ձյան և բքի պատճառով այսօր առավոտից Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն–Տաթև և Տաթև–Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Նշվում է, որ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Գավառի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս–Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,– ասված է հաղորդագրությունում։

Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հաղորդվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ:

Քաղաքականություն