Բրիտանացի զինվորականները հաջողությամբ փորձարկել են լազերային զենքը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ավարտել է DragonFire անվանումը ստացած լազերային զենքի փորձարկումները, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից: Փորձարկումներն անցկացվել են Հեբրիդյան կղզիներում տեղակայված ռազմական հրաձգարանում։ Փորձարկումների շրջանակներում հեռահար լազերային ուղղորդված էներգետիկ զենքը հաջողությամբ խոցել է օդային թիրախները։


Բրիտանական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ լազերային զենքի կիրառումը կարող է զարկ տալ երկրի զինված ուժերի զարգացմանը: Դա պայմանավորված է նրանով, որ տեխնոլոգիան, որի վրա հիմնված է նոր զարգացումը, թույլ է տալիս օգտագործել բարձր ճշգրտության տեղադրում՝ առանց զգալի միջոցներ ծախսելու զինամթերք գնելու վրա։ Նշվում է, որ կայանքն ունի բարձր ճշգրտություն, որը թույլ է տալիս խոցել մետաղադրամի չափ առարկաներ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Զենքի գործողության առավելագույն հեռահարությունը չի բացահայտվում, սակայն պնդում են, որ այն կարող է խոցել գրեթե բոլոր տեսանելի թիրախները:


Առաջադեմ սպառազինության այս տեսակը կարող է հեղափոխություն մտցնել ռազմական գործողություններում՝ նվազեցնելով կախվածությունը թանկարժեք զինամթերքից, ինչպես նաև նվազեցնելով հարակից վնասների ռիսկը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շարփը:



Քաղաքականություն