Առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։bՏեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Հունվարի 20-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։


Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։


Երևանում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 9-11, երեկոյան՝ 4-6 աստիճան։

Քաղաքականություն