Լեռնային շրջաններում ձյուն ու բուք կլինի. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հյուսիսարևելյան է, 3-6մ/վ արագությամբ, հունվարի 22-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։


Երևան քաղաքում հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում հունվարի 22–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։

Քաղաքականություն