Սպասվում է ձյուն, բուք. եղանակը ՀՀ-ում

Հանրապետության տարածքում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 23-ին՝ ամենուրեք ձյան տեսքով։ Հունվարի 23-ին տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին հյուսիսարևելյան է՝ 3-6 մ/վ, հունվարի 23-ին, 26-ին և 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։


Երևանում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քաղաքականություն