Ինչ եղանակ սպասել առաջիկայում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 25-ի գիշերը, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում ձյուն կգա։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։


Երևան քաղաքում հունվարի 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի 25–ի ցերեկը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -2...-4 աստիճան։

Քաղաքականություն