Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի երեկոյան ժամերին, 28-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ողջ տարածքում, սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։


Երևան քաղաքում հունվարի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում հունվարի 26–ի ցերեկը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։

Քաղաքականություն