Պենտագոնը ստուգում է՝ արդյոք ռուսական Իլ-76-ը ոչնչացնելու համար օգտագործվել է ամերիկյան զենք

ԱՄՆ իշխանությունները ստուգում են տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռը ոչնչացնելու համար օգտագործվել է ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։


«Սա մի հարց է, որը մենք ուսումնասիրում ենք, բայց ես այլ տեղեկություն չունեմ։ Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները՝ կապված պատասխանատվության հետ, մենք ստուգում ենք դրանք, բայց ես այս անգամ այլ տվյալներ չունեմ»,- ճեպազրույցում պարզաբանել է Սինգհը:


Հունվարի 24-ին Բելգորոդի մարզում կործանվել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ, բոլորը զոհվել են։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Իլ-76-ը խոցվել է Ուկրաինայի տարածքից՝ զենիթահրթիռով։ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Վիկտոր Բոնդարևը պնդում է, որ հարձակումն իրականացվել է ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային կամ գերմանական Iris-T SLM հրթիռների միջոցով։

Քաղաքականություն