ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չելյաբինսկի բնակիչները երկնքում տարօրինակ բռնկումներ են նկատել

Չելյաբինսկի բնակիչները երկնքում տարօրինակ բռնկումներ են նկատել։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանի Հանրային պալատի ղեկավար Նիկոլայ Դեյնեկոն, ով նկարահանել է լույսի առկայծումները։


«Հենց նոր տարօրինակ բռնկում տեղի ունեցավ Չելյաբինսկի հյուսիս-արևմտյան ուղղությամբ», - գրել է Դեյնեկոն իր Telegram ալիքում:


Ականատեսները կարծում են, որ այս անսպասելի լուսավորության մեղավորը էլեկտրական ենթակայանն է։ Տեղի բնակիչների խոսքով՝ բռնկումներից հետո քաղաքի որոշ շրջաններում և արվարձաններում էլեկտրամատակարարումը դադարել է։

Քաղաքականություն