Մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ 


«Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Հաղորդվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Քաղաքականություն