Առաջիկա օրերի եղանակը

Փետրվարի 6-7-ին Հայաստանի Հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։


Երևանում փետրվարի 6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։

Քաղաքականություն