Առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև փետրվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։


Երևան քաղաքում նույնպես փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +15–ի։


Քաղաքականություն