ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 7600 կգ չհայտարարագրված հագուստ՝ Բագրատաշենի անցակետում

Պետական եկամուտների կոմիտեն կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը։


Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած երեք բեռնատարի նկատմամբ հսկողություն իրականացնելու արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։


Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։

Քաղաքականություն