Mercedes-ն ընկել է 2 մ բարձրությունից և հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 


Հաղորդվում է, որ ժամը 15:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշին, ապա առաջ ընթացել, բախվել հողաթմբերին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի գոտում։


Նշվում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:



Քաղաքականություն