18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայծակը հարվածել է ֆուտբոլիստին հենց խաղի ընթացքում․ նա մահացել է

Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում կայծակի հարվածից մահացել է Persicas Subang-ի ֆուտբոլիստ Սեպտիան Ռահարդջան։ Այս մասին գրում Է Detik պորտալը։


Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին «Սիլիվանգի» մարզադաշտում հենց խաղի ժամանակ։ Կայծակի հարվածից հետո 35-ամյա մարզիկին անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Սակայն բժիշկները չեն կարողացել օգնել նրան։


Մինչդեռ VoiID պորտալը հստակեցրել է, որ կայծակը երկու անգամ հարվածել է մարզադաշտին: Առաջին կատեգորիան ոչ ոքի վնասվածք չի պատճառել, իսկ երկրորդը, որը հաջորդել է բառացիորեն մեկ վայրկյանում, մահացու է եղել Ռահարդջանի համար։

Քաղաքականություն