ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պսկովում երեխաների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Ռուսաստանի Պսկովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։


Վթարի հետևանքով 12 մարդ է տուժել, այդ թվում՝ 8 երեխա։ Բոլորը հոսպիտալացվել են։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների տեղական ծառայությունը։


Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը փորձել է խուսափել բեռնատար մեքենայի հետ բախումից, ավտոբուսը ճանապարհից շեղվել է ու ընկել ձորակը։ Հաղորդվում է, որ երեխաներն էքսկուրսիա էին գնում Պսկով, սրահում 23 մարդ է եղել։ 




Քաղաքականություն