ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեխասի եկեղեցում կինը հրաձգություն է կազմակերպել․ 5-ամյա երեխա է վիրավորվել

ԱՄՆ Տեխասի եկեղեցում կինը հրաձգություն է կազմակերպել։ Այս մասին հայտնում է CNN-ը։


«Լայկվուդ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում են իրավապահ մարմինները»,-ասվում է եկեղեցու հաղորդագրության մեջ:


Տեխասի Լայքվուդ քաղաքի ավետարանական եկեղեցում կինը կրակ է բացել, ինչի հետաևանքով երկու մարդ վիրավորվել է՝ 5-ամյա երեխա, որը գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում, ինչպես նաև 57-ամյա տղամարդ:


Այլ մանրամասներ դեռևս չկան:






Քաղաքականություն