Արարատի մարզի մանկապարտեզերից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 


Հաղորդվում է, որ մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են:


Պարզվել է որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցիչի հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:



Քաղաքականություն