ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում գազատարի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել

Իրանի Բորուջեն քաղաքում գլխավոր գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։


Հաղորդվում է, որ տուժածներ չկան: 

Գործակալության տվյալներով՝ Բորուջենի քաղաքապետը հայտնել է, որ այս հատվածում գազամատակարարումը դադարեցվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և հրշեջ ջոկատները։


Լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Քաղաքականություն