Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ:


Երևան քաղաքում փետրվարի 18-20-ին, 22-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում փետրվարի 18–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։




Քաղաքականություն