Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը` արծաթե մեդալակիր։


Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (166+209) արդյունքով կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ (169+205) արդյունք և դարձել արծաթե մեդալակիր:


Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով՝ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Քաղաքականություն