Ամերիկյան տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա. NASA

Ամերիկյան մասնավոր Odysseus (Ոդիսևս) տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռի մոտ։ Այս մասին հայտնում են մշակող ընկերությունն ու NASA-ն։


«Մենք կարող ենք հաստատել, որ մեր մեքենան գտնվում է Լուսնի վրա, և մենք ազդանշան ենք ստանում, Odysseus-ը նոր տուն է գտել», - ասել է Odysseus-ի թռիչքի ղեկավարը հեռարձակման ժամանակ:


Փետրվարի 15-ին Երկրից արձակված տիեզերանավը լուսնային վայրէջք է կատարել ինքնավար ռեժիմով։ Ամեն ինչ հարթ է ընթացել ընդհուպ մինչև վայրէջքի ժամը, իսկդ այդ պահին արդեն թռիչքների կառավարման կենտրոնը կորցրել է կապը սարքի հետ։ Մոտ տասը րոպե է պահանջվել ազդանշանը վերականգնելու և վայրէջքի փաստը հաստատելու համար։


Ինչպես հայտնել է ՆԱՍԱ-ն՝ հաստատելով բարեհաջող վայրէջքը, Odysseus-ը Լուսնի մակերեսին է հպվել 18:23-ին: ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնն արդեն անվանել է Odysseus առաքելությունը «հաղթական» և շնորհավորել է մշակող Intuitive Machines ընկերությանը, ինչպես նաև արձակման օպերատորին՝ SpaceX-ի և բոլորին, ովքեր ներգրավված են եղել լուսնային մակերես ԱՄՆ-ի վերադարձը կազմակերպելու գործում: Վերջին անգամ ամերիկյան սարքը դրա վրա վայրէջք է կատարել 1972 թվականի դեկտեմբերին։


Odysseus-ի թռիչքը համարվում է ԱՄՆ-ի համար կարևորագույն իրադարձություն՝ որպես Artemis ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հաջորդ մի քանի տարիներին միջազգային անձնակազմ իջեցնել Լուսնի վրա և կառուցել մերձլուսնային կայան։

Քաղաքականություն