Վանաձորում տղամարդը սպանության սպառնալիքով համատիրության նախագահի հետ սեռական ակտ է ունեցել

Մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում սկանդալային դեպքից, ըստ որի տղամարդը կասկածվում է սպանության սպառնալիքի տակ համատիրության նախագահի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:


Կայքը դեռ փետրվարի 15-ին լուր էր հրապարակել Վանաձորում համատիրության աշխատակցի կողմից համատիրության նախագահից խոշոր չափի գումար շորթելու մասին։


Երեկ հայտնի է դարձել, որ նշված դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ այդ տղամարդը նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել։


Պարզվել է, որ նա Վանաձորում գտնվող համատիրության գրասենյակում սպանության սպառնալիքներ տալով համատիրության նախագահի կամքին հակառակ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։


Նշված արարքի մասին Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։


Նշված անձի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև ՀՀ Քր․ օր․-ի 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որտեղ ըստ օպերատիվ տեղեկությունների այդ տղամարդը նշված համատիրությունից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության շինարարական գործիքներ և շինանյութ։


Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։


Մասնավորապես, աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով, բնակիչների կողմից վճարված գումարները չէր ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք էր բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով՝ համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեին։


Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել էր նրան և վերջինից շորթել էր, ով էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված և բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով էր արել»։



Քաղաքականություն