Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. Toyota-ն հարվածել է ոչխարի հոտին. 28 մայրացու ոչխարներ սատկել են. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։


Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land cruiser prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Ավշար գյուղի վարչական տարածքում, հարվածել է ճանապարհի չթույլատրելի հատվածով տեղափոխվող ոչխարի հոտին։


Հարվածի հետևանքով 28 ոչխար, որոնց մեծ մասը՝ մայրացու, տեղում սատկել են, իսկ ավտոմեքենան մոտ 182 մետր առաջ ընթանալով՝ արգելակել է այն։

Քաղաքականություն