Խոշոր վթար՝ Թուրքիայում․ 1 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել

Թուրքիայի Բարտինում երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով 1 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։


Կուրթքյոյ գյուղի տարածքում 74 M 0203 համարանիշի աշծատակիցներ տեղափոխող միկրոավտոբուսը, որը վարել է Նեջմի Գ.-ն (67), բախվել է աշխատակիցների 74 M 0469 համարանիշի ավտոբուսին, որը վարել է Էրոլ Ա.-ն (50) նույն ուղղությամբ. բախման հետևանքով մեքենաները շրջվել են։


Ծանուցումից հետո մարզ են ուղարկվել ոստիկանության, ժանդարմերիայի, հրշեջների և բժշկական խմբերը։


Բժշկական անձնակազմի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ մի վարորդը մահացել է: Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 27 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծանր է:


Վթարի վայր է եկել նաեւ Բարթինի քաղաքապետ Հուսեյն Ֆահրի Ֆիրընջըօղլուն, ով տեղեկություն է ստացել համապատասխան անձանցից։

Քաղաքականություն