ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր. Shamshyan

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմանում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Jeep և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Եղվարդ», մի մասը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։


Վիրավորներից 3-ին փրկարարները քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ են դուրս բերել ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայից։


Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Քաղաքականություն