ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձը մեքենայով կոտրել է Բուքինգհեմյան պալատի դարպասը

Լոնդոնում Բուքինգհեմյան պալատի դարպասին մեքենա է բախվել, վարորդին ձերբակալել են, իսկ տեսանյութն այդ պահին տարածվել է սոցցանցերում։ «Կադրերում զինված ոստիկանները շրջապատում են ծնկաչոք վարորդին, ոստիկանները գոռում են՝ «ձեռքերդ պահեք գլխի հետևում»։ Տղամարդուն ձերբակալել են վնաս պատճառելու կասկածանքով», — հայտնում է Daily Express-ը։


Թերթի տվյալներով ՝ ձերբակալվածին տեղափոխել են հիվանդանոց։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ միջադեպի պահին թագավորական ընտանիքի ոչ մի անդամ այնտեղ ապրելիս չի եղել, և որ ներկայումս դարպասների վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Քաղաքականություն