ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բրիտանական Challenger 2 տանկը խրվել է ցեխի մեջ, ցուցադրական ռեպորտաժի ժամանակ

Բրիտանական արտադրության Challenger տանկը ձախողել է մարտահրավերը: Բրիտանական The Sun-ի լրագրողների համար առաջնագծում, ցուցադրական ռեպորտաժի ժամանակ տանկը խրվել է ցեխի մեջ: Այն դուրս բերելու համար ստիպված են եղել մեկ այլ տանկ բերել:


Ինչպես գրել է պարբերականը, եթե մոտակայքում երկրորդ տանկ չլիներ, արևմտյան լրագրողները տանկի հետ միասին կմնային ցեխի մեջ: Միաժամանակ The Sun-ը պարզել է, որ անցած տարվա մարտին բրիտանական բանակի կողմից Ուկրաինայի զինված ուժերին նվիրաբերած 14 Challengers-ից միայն յոթն են մնացել գործող։



Քաղաքականություն