ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սյունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԽ դիտորդական առաքելության անդամները

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan․com-ը։ 


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:  


Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են: Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի: Կայքի թղթակցի հետ զրույցում վարորդն ու դիտորդներն իրենց շնորհակալությունն էին հատնում հրշեջ-փրկարարներին ու պարեկներին՝ ասելով. «Մենակ կինոյում նման բան կհանդիպեիր, երբ վթարի ենթարկվես ու կարճ ժամանակում օպերատիվ ծառայությունները ( նկատի ունեն փրկարարներին ու պարեկներին), կարճ ժամանակում հասնեն դեպքի վայր ու մեզ օգնություն ցուցաբերեն»։ 






Քաղաքականություն