ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր հրդեհ՝ ՌԴ-ում․ բազմահարկ շենքն ամբողջությամբ այրվել է

Տվերի շինհրապարակում հզոր հրդեհ է բռնկվել: Բազմահարկ շենքն ամբողջությամբ այրվել է։


«Տվերում հզորագույն կիսակառույց բնակելի բարձրահարկ է այրվում։ Բուրաշևսկի մայրուղու վրա գտնվող շենքն ամբողջությամբ կրակի մեջ է»,-հայտնում է Shot տելեգրամ ալիքը։


Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բիտումի բռնկման հետևանքով: Շենքն ամբողջությամբ այրվել է։ 


Հաղորդվում է նաև, որ արտակարգ պատահարի ժամանակ ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ աշխատակիցները՝ հրդեհի օջախը վերացնելու նպատակով:


Քաղաքականություն