Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին աջակցություն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 


«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում։ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել չեղյալ հայտարարել վրացական տարածքների որպես անկախ պետություններ ճանաչումը»,- ասել է նա։


Ստոլտենբերգը մատնանշել է Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված հատվածներում ընտրությունների անցկացման անօրինականությունը՝ հավելելով, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները «ոչ ազատ են եղել, ոչ արդար»։


ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։



Քաղաքականություն