Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ Հռոմի Պապի կողմից Պուտինին շնորհավորելու վերաբերյալ լուրերի մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքների մասին տեղեկությունները կեղծ են։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։


«Դա չի համապատասխանում իրականությանը», - ասել է գործակալության զրուցակիցը:


Կիրակի երեկոյան Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովը, ով իբր շփվել է Հռոմի պապի հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Պոնտիֆիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Քաղաքականություն