ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ զբոսաշրջիկներ մնացել են ձնահյուսի տակ․ ՌԴ

Կամչատկայում զբոսաշրջիկների խումբը մնացել է ձնահոսքի տակ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։


Միջադեպը տեղի է ունեցել Կամչատկայի Ելիզովսկի շրջանում։ Գերատեսչության տվյալներով՝ 11 հոգուց բաղկացած զբոսաշրջային խումբը դահուկային շրջագայության է եկել Կրասնոարմեյսկի լեռնանցքի շրջանում։ Խումբը քայլում էր լեռնաշղթայի երկայնքով, երբ ուժեղ քամուց հետո ձնահյուսն ընկավ նրանց վրա: ԱԻՆ հաղորդագրության մեջ նշել են, որ դուրս են եկել բոլորը, բացի խմբի երկու անդամներից:


Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ փրկարարները կինոլոգների հետ միասին ժամանել են ձնահյուսի վայր՝ կորածներին որոնելու համար:



Քաղաքականություն