Ձյուն, բուք և մառախուղ․ իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:


Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն), Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։


Գեղարքունիքի մարզում (բացի Վարդենիս քաղաքից), Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Հրազդանի, Աշոցքի,Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Դիլիջան, Ջերմուկ, Քաջարան և Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն:


Գորիս քաղաքում և «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ