Իսպանական ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

РБ Спорт-ի տեղեկություններով՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ժիրոնան»: Այս մասին հայտնում է armsport.am-ը։


Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին ֆուտբոլիստի նկատմամբ «Յուվենտուսի» և եվրոպական այլ թիմերի հետաքրքրության մասին։


Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է Սպերցյանի ելույթներին։


Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում Էդուարդ Սպերցյանը խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։


23-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Քաղաքականություն

Պատահարներ