«Կարևորում ենք ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ գործողություններին». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ բարեփոխումներն ուղղված չեն որևէ պետության դեմ և միտված են բարձրացնել երկրի պաշտպանական կարողություններն ու դրանով ապահովելու տարածքային ամբողջականությունը։ Նա նաև նշել է, թե մեծապես կարևորում են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և համարում են այն կարևոր ներդրում միջազգային խաղաղության ու անվտանգության գործում։


«Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ 2023թ. հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, ավելացվել է ստորաբաժանման անձնակազմը։

Քաղաքականություն

Պատահարներ