Կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ

РБК-ն հայտնել էր, որ ռուսական «МИР» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և տերմինալներում․ բացառություն կլինի միայն «ՎՏԲ Հայաստան»-ը:


ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկը:


Կենտրոնական բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված:


Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին:

Քաղաքականություն

Պատահարներ