Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Օրլովկան

Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օրլովկա բնակավայրը։ Այս մասին մարտի 19-ին լրագրողներին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն։


Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ առաջխաղացումը տեղի է ունեցել Ավդեևկա ուղղությամբ՝ Ավդեևկա քաղաքից արևմուտք։ Բնակավայրի համար մղվող մարտերին մասնակցել են «Կենտրոն» զորքերի խմբավորման զինծառայողները։


Ինչպես պարզաբանել են ՊՆ-ից, այդ ուղղությամբ մարտական գործողությունների ժամանակ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է M109 Paladin ինքնագնաց կայանքը, մի քանի հաուբից, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի մինչև 125 մարտիկ:


Քաղաքականություն

Պատահարներ