ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մեր քայլից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ. Աղազարյան

Եթե դա կարող է դիտվել որպես միակողմանի քայլ, թող այդպես դիտվի, տեսնենք՝ միջազգային հանրությունն ինչ է ասում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով Տավուշի չորս գյուղերի հանձման մասին հարցերին։


«Մենք լինելով տարածաշրջանում բվական դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի պես հարեւաններ, մեր հնարավորությունները շատ սահմանափակ են: Մենք պետք է անպայման մեր քայլերի մեջ ներգրավենք միջազգային ուժերի ուշադրությունը: Ես չեմ ասում, որ դա որոշիչ է, բայց շատ կարեւոր է: Ինքներդ էէլ եք տեսնում, որ որոշ գործընթացներ մի քիչ ուրիշ ձեւի են գնում»,-ասաց նա:


Անդրադառնալով հնչող քննադատությանը, որ Ադրբեջանի շանտաժը բերելով հայաստանյան օրակարգ եւ անընդհատ տարածքներ հանձնելով ո՞ւր կարող ենք հասնել, Աղազարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է տուրք տանք պատերազմի շանտաժին, որովհետեւ ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը: Ես չեմ կարծում, որ մենք այդ իրավիճակում ենք գտնվում: Ես կարծում եմ, որ մենք անում ենք ընդառաջ քայլ խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ»:


Հարցին՝ դիմացի կողմից նման քայլեր տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես չեմ տեսնում: Եթե չվերցնենք այն հանգամանքը, որ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Դրանք լոկ հայտարարություններ են, որոնք չեն հաստատվում կոնկրետ քայլերով: Եթե մենք այս քայլը կատարենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չկատարեն, մենք մտնում ենք տուպիկ»:


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ