ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է ուրախ լինենք, որ վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ․ Թորոսյան

Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետն անսալով ժողովրդավարությանն ու թափանցիկ կառավարման սկզբունքներին, ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում ենք հենց այդ հատվածներում։ Այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանդիպել տավուշցիների հետ և խոսել գյուղերի հանձնման մասին, մինչդեռ նույնը չի արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որտեղ մարդու իրավունքները և մարդկանց կարծիքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Սա շատ կարևոր է, որ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում, նույնիսկ եթե կլինեն լարվածություններ և չհասկացվածություն, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Սա խոսում է այն մասին, որ մենք որևէ գաղտնի բան չենք անելու»,-ասել է Արսեն Թորոսյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։ 

Քաղաքականություն

Պատահարներ