Շղթայական ավտովթար` Կիևյան փողոցում. բախվել են 2 «BMW», 2 «Toyota», «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն

Այսօր՝ մարտի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կիևյան փողոցում բախվել են 2 «BMW», 2 «Toyota», «Nissan» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: 


Կայքը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։



Քաղաքականություն

Պատահարներ