Ադրբեջանի քաղաքացին ծրագրել է ահաբեկչություններ իրականացնել․ մանրամասներ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մի տղամարդու են ձերբակալել։ 43-ամյա Բահրուզ Ասկերովն այլ անձանց հետ ծրագրել է ահաբեկչություններ իրականացնել։


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ ՌԴ Մուրմանսկ քաղաքում բնակվող 1988 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ասկերով Բահրուզ Ալիմամեդօղլուն դավադրություն է կազմակերպել այլ անձանց հետ, ծրագրել է ահաբեկչական գործողություններ իրականացնել: 


Պարզվել է, որ Ասգարովը, Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց հետ գաղտնի կապի մեջ գտնվելով, հանձնարարել է կազմակերպել Լենքորան քաղաքի Գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձը։ Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասկերովն այդ անձանց հանձնարարել է մահափորձ կատարել հանրապետության որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ:


Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստում հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։


Հետաքննությունը պարզել է նաև, որ կասկածյալը ծրագրել էր զորավարժություններ կազմակերպել օտարերկրյա պետության տարածքում, սակայն Պետական ​​անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցավոր գործողությունները չեն իրականացվել։ Քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ քրեական գործի բոլոր հանգամանքներն պարզելու նպատակով։





Քաղաքականություն