Ահաբեկչության ժամանակ «Կրոկուսից» տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ

Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ» շենքից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համերգասրահի աշխատակիցը։


Նրա տվյալներով՝ ևս 100 քաղաքացի փրկվել է շենքում բռնկված հրդեհից։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ մարդկանց դուրս են բերել նկուղից և իջեցրել տանիքից հրդեհի ժամանակ։


Մարտի 22-ին մի խումբ զինված տղամարդիկ ներխուժել են «Կրոկուս Սիթի Հոլ» և ավտոմատից կրակ բացել, իսկ ավելի ուշ հրդեհ է տեղի ունեցել: «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144 մարդու։ Այս մասին տեղեկացրել է «Բազան»՝ հղում կատարելով աղբյուրին։ 97 մարդ հիվանդանոցում է։


Գործի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 11 մարդու, այդ թվում՝ չորս ենթադրյալ ահաբեկիչների։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, դատարանը նրանց կալանքի է ուղարկել։





Քաղաքականություն