Եկեք բարդացնենք վարորդական վկայական ստանալը, շատ էժան է և շատ հեշտ է. Անդրանիկ Քոչարյան

Ավտովթարների ահագնացող թվերը ոնց որ սկսել է դառնալ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր:Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


«Նման ելք կարող է լինել, երբ գալիս ես ճակատ-ճակատի բախվելու, իրար չզիջելու արդյունքում, թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործելու արդյունքում: Ինչ պետք է անենք, որ այս խնդիրը լուծենք: Օրինակ, ֆրանսիացիները բալային համակարգից մասամբ հրաժարվեցին, խփում են գրպանին, խախտում արեցիր՝ մեծ տուգանքներ են: Մենք զիջել չգիտենք, քշել չգիտենք, բայց վկայականները ստանում ենք: Եկեք բարդացնենք, շատ էժան է և շատ հեշտ է ստանալը: Գուցե արժե դրա մասին մտածել»,-ասաց Քոչարյանը:


Անդրադառնալով երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցածին, Քոչարյանն ասաց. «Պետք է օր առաջ մեր օպերատիվ մարմինները բացահայտումների ծավալը մեծացնեն: Նորից ուզում եմ հիշեցնել, որ մեր հանձնաժողովը ժամանակին ուզում էր եւ արեց՝ ՆԳՆ-ին լրացուցիչ գործիք՝ գաղտնալսման հնարավորություն տալով: Եկեք անենք, դա»:

Քաղաքականություն