Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է

Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոք։ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։


Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։


Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն