Հայտնի է, թե ովքեր էին Նոր Նորքի բաժին մտած զինված անձինք և ինչ է հայտնի նրանց մասին

Ինչպես հայտնել էինք, երեկ՝ մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Նռնակներից մեկի պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը, սակայն որոշ ժամանակ անց նա ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։


Ովքեր էին զինված անձինք և ինչ է հայտնի նրանց մասին․


Արթուր Մովսիսյանը պատերազմի մասնակից է, նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։


Զինված անձանցից երկրորդը Ստեփան Հովակիմյան է։ Նա Կոտայքի մարզից է՝ Զառ Գյուղից։


Նոր Նորքի ոստիկանության բաժնին մոտեցած անձանցից 3-րդը Վարդգես Գ․-ն է, ով ևս մասնակցել է Արցախյան պատերազմին։


Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկատվության՝ վերոնշյալ 3 անձինք հանդիսանում են «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական կուսակցության անդամներ։

Քաղաքականություն