ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիների թիրախում Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցն ու Երիտասարդական պալատն է

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախում ոչնչացնել հայկական հետքը։ Այս մասին տեղեկացնում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն», ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։


«Ադրբեջանցի վանդալների թիրախում այս անգամ հայտնվեց Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց և Երիտասարդական պալատը։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

Քաղաքականություն